Թուրքիա եռօրյա այցի ավարտին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հույս է հայտնել, որ հայ - թուրքական սահմանը, որը Թուրքիան փակել է դեռ 1993-ին՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով, երկու տասնամյակ անց կբացվի: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախաշեմին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը պապը գնահատել է որպես «պարզված ձեռք», հույս հայտնելով, որ եկող տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ դրան կհաջորդեն երկու պետությունները մերձեցնող այլ քայլեր, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացումը, փոխանցում է Catholic News Service-ը: